armenpress.am:  Վրաստանում ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու հարց օրակարգում չկա: Այդ մասին հունվարի 9-ին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգում:
«(ԱՄՆ-ի ռազմակայանների տեղակայման շուրջ) այդ խոսակցությունները շահարկումներ են: Այդ հարցը չի դիտարկվում»,-ասել Է Զալկալիանին՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Թբիլիսին կարող Է արդյոք դիտարկել իր տարածքում ԱՄՆ-ի ռազմակայաններ տեղակայելու հարցը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսին աննպատակահարմար Էր համարել երկրում ԱՄՆ-ի ռազմաբազաներ կառուցելու գաղափարը: Դրա պատճառով վրացական պետության ղեկավարը խիստ քննադատության Էր ենթարկվել ընդդիմության կողմից, որը նրան իմփիչմենթով Էր սպառնացել նման հայտարարությունների համար: