Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները |azatutyun.am|
14:58 - 01 ապրիլի, 2020

Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի «այսպես կոչված» նախագահական և խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որ Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին մարտի 31-ին:

Վրաստանն աջակցում է ղարաբաղյան հակամարտություն միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված իրավունքի նորմերն ու սկզբունքները», - նշված է Վրաստանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել