Վրաստանի խորհրդարանի նոր նախագահ կդառնա Արչիլ Թալակվաձեն
13:22 - 21 հունիսի, 2019

Վրաստանի խորհրդարանի նոր նախագահ կդառնա Արչիլ Թալակվաձեն

armtimes.com:  Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականից հետո խորհրդարանի նոր նախագահ կդառնա «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության անդամ Արչիլ Թալակվաձեն: Այս մասին տեղեկացնում է «Sputnik Грузия»-ն:

«Ես կարող եմ ասել, որ այլ թեկնածություն չի դիտարկվում եւ խորհրդարանական մեծամասնությունը կաջակցի Արչիլ Թալակվաձեին»,- նշել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:


Հիշեցնենք, որ Վրաստանում հակառուսական բողոքի ցույցերը երեկ մեկնարկեցին 19:00-ին: Դրան մասնակցում էին հարյուրավոր քաղաքացիներ՝ պահանջելով հրաժարականներ եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել