aliq.ge: Վրաստանի խորհրդարանի դիմաց երկու մետր բարձրությամբ ցանկապատ է տեղադրվել: Մինչ այդ խորհրդարանի մոտ տեղադրված վրանները Թբիլիսիի քաղաքապետարանը հավաքել և տեղում երեխաների համար ամանորյա ատրակցիոններ էր տեղադրել:

Վրաստանի խորհրդարանի տարածքը հունվարի 21-ին ուշ երեկոյան է պատվել կանաչ ցանկապատով: Ցանկապատից ներս անցնել չի թույլատրվում, տարածքում ոստիկաններ են կենտրոնացված:

Թբիլիսիի քաղաքապետարանում ասում են, որ խորհրդարանի ցանկապատման մասին Թբիլիսիի կառավարման նիստին կխոսի քաղաքապետ Կախա Կալաձեն: