pastinfo.am:  Վրաստանի ՆԳՆ-ն քննություն կանցկացնի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարություններից հետո այն մասին, որ ամառային ցույցերի ժամանակ երկիրը մեկ քայլի վրա էր հեղաշրջումից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախարարությունը կարծում է, որ այս հայտարարությունը բավարար է ենթադրելու համար, որ ամառային իրադարձությունների ընթացքում, Սաակաշվիլիի անմիջական մասնակցությամբ և ղեկավարմամբ, փորձ է արվել ուժի միջոցով տապալել պետական իշխանությունը:

ՆԳՆ-ից հայտնել են, որ նախկին նախագահի խոսքերին կտրվի համապատասխան իրավական գնահատական:

Ավելի վաղ, Սաակաշվիլին, մեկնաբանելով Թբիլիսիում անցկացվող ամառային ցույցերը, ասել էր, որ մի փոքր էլ՝ և ներկայիս իշխանությունները կտապալվեին, բայց «պահը բաց էր թողնվել»:

2019 թվականի հունիսին վրացական իշխանությունները մեղադրում էին Միխայիլ Սաակաշվիլիին՝ ամռանը երկրում բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ: Ըստ այդ ժամանակվա վարչապետ Մամուկի Բախտաձեի՝ նախկին նախագահը և նրա կողմնակիցները «արդարացի բողոքները օգտագործել են իրենց սադրիչ նպատակների համար»: