Վրաստան մեկնած ու վերադարձող քաղաքացիների մեծ հոսքն աննկատ, բայց ամբողջապես հսկվում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թիմի կողմից։ Այս մասին ասվում է ԱԱՏՄ-ի հայտարարության մեջ։

«Սահմանը հատողներն ավտոմատ ջերմաչափվում են, անցնում արտաքին զննում։ ԱԱՏՄ-ն աշխատում է ուժեղացված ռեժիմով»,- նշվում է հայտարարությունում։