Վրացական ընդդիմությունը Քութայիսում երթ Է անցկացնում արտահերթ ընտրությունների պահանջով |armenpress.am|
11:37 - 06 դեկտեմբերի, 2019

Վրացական ընդդիմությունը Քութայիսում երթ Է անցկացնում արտահերթ ընտրությունների պահանջով |armenpress.am|

armenpress.am:  Հարյուրավոր բողոքողներ Վրաստանում առաջատար ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ միասին դեկտեմբերի 6-ին երթ են անցկացնում Քութայիս քաղաքում (Իմերեթի երկրամաս)՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով: Այդ մասին, հայտնել Է Imedi վրացական հեռուստաընկերությունը:

«Մեր պլանը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումն Է՝ համամասնական համակարգով, որից հետո երկրում կհաստատվի քաղաքացիական հաշտություն»,- ասել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զուրաբ Մելիքիշվիլին Imedi-ին տված հարցազրույցում: Բողոքողները հավաքվել են Կիկվիձե զբոսայգում՝ ժամը 14:00-ին, որից հետո ուղեւորվել են դեպի երկրամասի վարչակազմի շենք, որտեղ պլանավորված են ելույթները: Քութայիսում հանրահավաքից առաջ բողոքի երթ Է տեղի ունեցել Բաթում քաղաքում: Այնտեղ մի քանի տասնյակ ցուցարարներ երթ են անցկացրել Մայիսի 26-ի զբոսայգուց մինչեւ Աջարիայի կառավարության շենքը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել