ՏՄՊՊՀ-ն մի շարք ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել
19:29 - 07 ապրիլի, 2020

ՏՄՊՊՀ-ն մի շարք ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես կարագի, բուսական յուղի,  բրնձի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի գծով:

«Միաժամանակ  հիշեցնում ենք սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք և  ևս մեկ անգամ հորդորում  ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները»,- նշված է ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել