news.am: Բելգրադը պետք է ճանաչի Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը, հրաժարվի երկակի ինքնիշխանության գաղափարից երկրամասի սերբերով բնակեցված հյուսիսում եւ Պրիշտինային տա սերբական մունիցիպալիտետների մի մասը, ասել է Կոսովոյի «նախագահ» Հաշիմ Տաչին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Երկուշաբթի Բեռլինում տեղի ունեցավ Արեւմտյան Բալկանների պետությունների ոչ ֆորմալ գագաթաժողովը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։ Հրավիրված էին Ալբանիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունների ներկայացուցիչները։ Հանդիպումն ընթացավ փակ դռների հետեւում եւ տեւեց մի քանի ժամ։

«Սերբիան պետք է ճանաչի Կոսովոյի անկախությունը եւ մի կողմ թողնի մեր ինքնիշխանության հարցը։ Պահանջները եւ երազանքները, թե Կոսովոյի հյուսիսում կարող է ստեղծվել Սերբական համայնքների ընկերակցություն՝ գործադիր իշխանությամբ, Բոսնիա-Հերցեգովինայում Սերբիայի Հանրապետության մոդելով, երբեք տեղի չի ունենա։ Չի կարող լինել երկու Գերմանիայի մոդել, անգամ երկակի ինքնիշխանությամբ»,- գրել է Տաչին Ֆեյսբուքում։