Տավուշի մարզպետարանը բացատրություն է պահանջել Նոյեմբերյանի  համայնքապետից
18:10 - 30 մայիսի, 2019

Տավուշի մարզպետարանը բացատրություն է պահանջել Նոյեմբերյանի համայնքապետից

Տավուշի մարզպետարանը Նոյեմբերյանի համայնքապետից գրավոր բացատրություն է պահանջել կամայական մեկնաբանության համար։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․ 

«Մայիսի 28-ին տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե իբր «Տավուշի մարզպետարանը Նոյեմբերյան համայնքի ավագանու կայացրած որոշումը համարում է անօրինական»։ Տավուշի մարզպետարանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ստացված հանձնարարության հիման վրա, առաջարկել է մարզի բոլոր համայնքների ավագանիներին՝ «որոշումներ կայացնելիս պահպանել օրինականության սկզբունքը եւ առաջնորդվել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, իսկ վերը նշված դրույթների խախտմամբ որոշումներն անվավեր ճանաչել։ Դրան ի պատասխան, Նոյեմբերյանի համայնքապետից ստացվել է գրություն առ այն, որ օրենքի խախտմամբ որոշումներ չեն կայացվել։ Սույն հրապարակման հերոսը, գլխավոր գործող անձը, ում անունից արվում են անհիմն հայտարարությունները՝ Նոյեմբերյանի համայնքապետն է, որը կամայականորեն է մեկնաբանել մարզպետարանից ստացված գրությունները: Համայնքապետին առաջարկվել է գրավոր բացատրություն տալ՝ հրապարակման մեջ առկա փաստերի խեղաթյուրման վերաբերյալ«։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել