Տեղական ինքնակառավարումը պետք է հանրային իշխանության մաս լինի, բայց դուրս մնա պետական կառավարման համակարգից․ Վ․ Վարդանյան
13:11 - 10 մայիսի, 2019

Տեղական ինքնակառավարումը պետք է հանրային իշխանության մաս լինի, բայց դուրս մնա պետական կառավարման համակարգից․ Վ․ Վարդանյան

Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ թեև խոսում են իրավական պետության կառուցման, ժողովրդավարական կառավարման ձև ունենալու, մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց հաճախ մոռանում են կարևորագույն չափանիշներից մեկը՝ սահմանադրական կանոնակարգումները պահանջում են յուրաքանչյուր մարմնից անել այն, ինչ օրենքով իրենց համար նախատեսված է։ 

Նա մասնավորապես ասաց․

«Ի՞նչ քննարկում ենք ծավալել այսօր։ Հանրային կառավարման համակարգը բաժանվում է երկու հատվածի՝ պետական կառավարում և տեղական ինքնակառավարում։ Ամբողջ եվրոպական ժողովրդավարական զարգացումների պատմությունը բերել է նրան, որ, այո՛, տեղական ինքնակառավարումը պետք է հանդիսանա հանրային իշխանության մաս, բայց պետք է դուրս մնա պետական կառավարման համակարգից։

Դրա համար էլ մենք անվանում ենք տեղական ինքնակառավարում, դրա համար էլ օժտել ենք տեղական ինքնակառավարման մարմիններին համապատասխան լծակներով, համապատասխան ռեսուրսներով, ինքնուրույն բյուջեով, որպեսզի վերջիններս կարողանան իրականացնել համապատասխան գործողություններ՝ համայնքի բնակիչների կարիքներից ելնելով»։

Վարդանյանը նաև ընդգծեց, որ ԱԺ-ն վերադաս չէ Երևան քաղաքի ավագանու նկատմամբ, և իրենք պետք է հստակ հասկանան՝ պետական կառավարումը և տեղական ինքնակառավարումը հանրային իշխանության տարբեր թևեր են։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել