Տեղեկություններ են հասնում, որ հեռավար կրթության վճարովի ծառայություններ են առաջարկվում, կցանկանայինք՝ հետևեիք իմ նշած կայքին․ նախարար
17:39 - 22 մարտի, 2020

Տեղեկություններ են հասնում, որ հեռավար կրթության վճարովի ծառայություններ են առաջարկվում, կցանկանայինք՝ հետևեիք իմ նշած կայքին․ նախարար

Գիտեք, որ գործարկվել է heravar.armedu.am կայքը, որտեղ հավաքված են բոլոր այն հարթակները, որով կարող է իրականացվել հեռավար ուսուցում։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին հեռավար կրթության հետ կապված անհատներ, կազմակերպություններ վճարովի ծառայություններ են առաջարկում, կցանկանայինք՝ դուք հետևեիք իմ նշած կայքում եղած հղումներին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարն ավելացրեց, որ եթե կլինեն գործընկերներ, որոնք կառաջարկեն նոր հարթակներ, խնդրում է դիմել իրենց։

«Ըստ էության, սա արձակուրդ չէ, կապ պահպանեք դպրոցի հետ, որպեսզի դասապրոցեսը շարունակվի»,- նշեց Հարությունյանը՝ հիշեցնելով նաև, որ Հանրային հեռուստատեսության հետ համագործակցությամբ ունեն հեռուստադասեր․ 8:30-9:30 և 11:30-12:40 դասեր են լինելու Հանրայինի եթերում։

«Բացի այդ, կան ձայնագրված դասեր, որոնք կհրապարակվեն մեր ֆեյսբուքյան էջում, կա նաև մեր պաշտոնական յութուբյան էջը, որտեղ կկուտակվեն բոլոր դասերը։ Առողջական խնդիրներից խուսափելու համար Հանրայինի եթերում լինելու են ֆիզկուլտուրայի ընդմիջումներ»,- հայտնեց Արայիկ Հարությունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել