Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
17:54 - 02 մարտի, 2020

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

Մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաեւ մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19, մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 38 հարց:

Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ԱԺ խորհրդի 2019 թվականի մարտի 15-ի, փետրվարի 6-ի եւ մարտի 25-ի որոշումներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել