Տեսականորեն այս օրինագիծը արդեն իսկ ուշացած է․ ներկայացրած փաստարկները՝ նվազագույնն անհասկանալի․ Արման Աբովյանը՝ Բադասյանին |aysor.am|
14:55 - 30 մարտի, 2020

Տեսականորեն այս օրինագիծը արդեն իսկ ուշացած է․ ներկայացրած փաստարկները՝ նվազագույնն անհասկանալի․ Արման Աբովյանը՝ Բադասյանին |aysor.am|

aysor.am: Նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լուծումներ տալիս, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդարադառնալով արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների հեռախոսազանգերի հավաքագրման առաջարկին։

«Տեսականորեն այս օրինագիծն, ըստ իս, արդեն իսկ ուշացած է։ Եթե այս մեխանիզմով փորձում էինք շրջանակը հասկանալ, դա պետք էր ի սկզբանե անել, երբ տարածումը Հայաստանում այսքան չէր։ Նպատակը պարզ է, բայց նպատակի իրագործման մեխանիզմները ըստ Ձեր ներկայացրած փաստարկների՝ նվազագույնն անհասկանալի է։ Պարզ չէ, թե ինչ էֆեկտ են տալու դրանք, ինչպես են կիրառվելու, հետգայում այդ բազան ինչպես է պահվելու կամ ոչնչացվելու», - ասաց Աբովյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել