Տեսել ենք՝ ԱԱԾ֊ն ու ոստիկանությունը ինչ հետևանքներ են թողնում քաղաքական մարմին դառնալով․ Գայանե Աբրահամյան
11:24 - 07 մայիսի, 2019

Տեսել ենք՝ ԱԱԾ֊ն ու ոստիկանությունը ինչ հետևանքներ են թողնում քաղաքական մարմին դառնալով․ Գայանե Աբրահամյան

Տեսել ենք՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը քաղքական մարմիններ դառնալով ինչ հետեւանքների են հանգեցնում քաղաքական ընդհանուր միջավայրում։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության կառուցվածքի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Հիշում ենք շատ լավ՝ ինչ ճանապարհ է անցել Սերժ Սարգսյանը՝ սկզբում լինելով ազգային անվտանգության նախարար, հետո ներքին գործերի նախարար՝ իր վերահսկողության տակ միրավորելով ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, հետո պաշտպանության նախարար, հետո վարչապետ, նախագահ։ Սա է եղել հիմնական տրամպլինը՝ նաև այլ հետխորհրդային երկրների համար։ Եվ սա օրինաչափ է, քանի որ ժողովրդավարական ինստիտուտների չկայացած համակարգերում քաղաքական, կուսակցական միջավայրի բացակայության պարագայում ուժային կառույցները դառնում են հիմնական գործիքը՝ մանիպուլացնելու ողջ քաղաքական դաշտը՝ ապահովելով քաղաքական առաջխաղացում՝ վարչական ռեսուրսի կիրառման, նույն ուժային կառույցներում կուտակած տեղեկատվությունը որպես մահակ գործածելով»,- ասաց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել