Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ․ Ռոմանոս Պետրոսյանը Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման մասին
13:05 - 27 մարտի, 2020

Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ․ Ռոմանոս Պետրոսյանը Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման մասին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նախօրեին համացանցում հրապարակված Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ այսօր առավոտյան մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները, Ակունք համայնքի ղեկավարը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ միասին այցելել են ջրամբարի տարածք:

Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ՝ անկման պատճառները հասկանալու նպատակով:

Կատարվում է լաբորատոր ուսումնասիրություն:

Արդյունքները պարզվելուց անմիջապես հետո կտրամադրենք համապատասխան տեղեկատվություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել