Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել համահայկական յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
06:15 - 12 հունիսի, 2019

Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել համահայկական յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել համահայկական յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:

Կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի
նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները` նշելով, որ այս պահի դրությամբ աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով:

Ֆեդերացիաների ներկայացուցիչները տրամադրել են տեղեկատվություն իրենց մարզաձևերի մասով կատարվող միջոցառումների մասին:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա կազմակերպչական հարցերին լուծումներ գտնելու շուրջ: Փոխվարչապետը տվել է ցուցումներ խաղերը պատշաճ անցկացնելու նպատակով պետական մարմինների, մարզական ֆեդերացիաների և ՏԻՄ-երի համակարգված աշխատանքի վերաբերյալ:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել