Տիգրան Ավինյանը ծանոթացել է Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին
10:19 - 06 հուլիսի, 2019

Տիգրան Ավինյանը ծանոթացել է Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 5-ի երեկոյան Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ավինյանն այս մասին տեղեկացրել է իր Ֆեյսբուքի էջում:

«Արցախի տարբեր շրջաններից ու Ստեփանակերտից ավելի քան 1200 սան ունեցող կենտրոնը մասնագիտացած է հեռուստաարտադրության, ֆիլմարտադրության, սոցիալական հոլովակների ստեղծման, անիմացիայի, կորպորատիվ դիզայնի եւ լուսանկարչության բնագավառում»,-նշել է փոխվարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել