Տիգրան Ավինյանը ներկայացրեց՝ ինչպես է գործելու կոնտակտավորներին հեռախոսազանգերի միջոցով տեղորոշելու մեխանիզմը
23:19 - 31 մարտի, 2020

Տիգրան Ավինյանը ներկայացրեց՝ ինչպես է գործելու կոնտակտավորներին հեռախոսազանգերի միջոցով տեղորոշելու մեխանիզմը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով նրանց հեռախոսազանգերը ֆիքսելու մասին նախագիծը։

Նախքան քվեարկությունը՝ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, թե ինչպես է գործելու առաջարկվող մեխանիզմը։

Ավինյանը ԱԺ ամբիոնից եւս մեկ անգամ հնչեցրեց, որ այն լուծումները, որոնք տրվում են, միտված են վիրուսի տարածման կանխարգելման եւ անձանց մեկուսացման աշխատանքները ավելի էֆեկտիվ դարձնելուն։

Ինչպես ներկայացրեց պարետը՝ բջջային օպերատորները, որոնց մոտ երկար ժամանակի համար պահպանվում է անձանց տեղորոշման վերաբերյալ ամողջական ինֆորմացիան, այդ տեղեկությունները տալու են համապատասխան մարմնին՝ դրանով հնարավորություն տալով տեղորոշել այն անձանց, որոնք շփվել են վարակակրի հետ․

«Երբ մեր Համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների բազայից տեղեկություն է հասնում, որ որեւէ անձ վարակակիր է, համակարգը, ավտոմատացված ռեժիմով վերլուծելով անձի վերջին 14 օրերի տեղադիրքները, վերլուծելով վերջին օրերին նրա ունեցած զանգերը եւ միակցելով այս տվյալները՝ տալիս է ամենահավանական անձանց շրջանակը, որոնք վարակակրի հետ ունեցել են շփում»,- ասաց Ավինյանը։

Նա շարունակեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը զանգահարելու է տվյալ անձին՝ րոպե առաջ տեղեկացնելու , որ ինքն ամենայն հավանականությամբ շփվել է վարակակրի հետ․

«Այս համակարգը ամբողջապես ավտոմատացված է, չկա մարդկային միջամտությոն, կա ծրագիր, որը գտնում է հավանական շփման շրջանակը։ Եւ եթե անձը հաստատում է, որ շփվել է վարակակրի հետ, խնդրում ենք, որ ինքնամեկուսանա։ Սա է մեր նախագծած եւ ստեղծած գործիքը»։

Պարետը հարց հնչեցրեց՝ արդյոք մեր հայրենակիցները չունե՞ն այդ իրավունքը՝ օր առաջ, րոպե առաջ տեղեկացված լինելու, որ իրենք շփում են ունեցել վարակակրի հետ, ու պատասխանեց․ «Վստահ եմ, որ ունենք։ Բոլոր ասպեկտներն ինձ համար երկրորդային են եւ այստեղ պետք է հնչեն միայն հանրային առողջությանը վերաբերող հարցեր»։

Ավինյանը օրինակ բերեց ասիական երկրների, մասնավորապես Սինգապուրի փորձը, որտեղ կիրառել են տեղորոշման եւ մեկուսացման գործիքները, եւ այդտեղ հիմա համատարած թեստավորմանը զուգընթաց՝ դպրոցներն արդեն աշխատու են։ Պարտեի խոսքով՝ այն երկրներում, որտեղ չեն օգատգործել նման տեխնոլոգիաներ, փորձը լավը չէ։

«Եվ սա չի նշանակում, որ ուզում ենք վերահսկել մարդկանց, մենք միայն ու միայն ուզում ենք կանխարգելել վիրուսի տարածումը»,- եւս մեկ անգամ հայտարարեց Ավինյանը․

«Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ստանաք զանգ, ԱԻՆ-ի աշխատակցից, պարետատան անունից եւ լսեք, որ դուք, ամենայն հավանակնությամբ, այսինչ օրը այսինչ վայրում շփվել եք այսինչ անձի հետ, տեղեկացված եղեք, որ այդ անձը վարակակիր է եւ հնարավոր է՝ դուք ռիսկային եք, կխնդրեմ գնաք այն վայրը, որտեղ պետք է ինքնամեկուսանաք»,- եզրափակեց պարետը։

Նախագիծն ամբողջությամբ ընդունվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել