ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է հավելվածը, որն առողջական վիճակի մասին ինֆորմացիա է տալիս։

Կորոնավիրուսային վարակի պանդեմիայի արտակարգ իրվավիճակում անհրաժեշտ է խուսափել բժշկական հաստատություն առանց անհրաժեշտության դիմելուց: Միևնույն ժամանակ կարող եք ունենալ ախտանշաններ, որոնք շատ նման են Կորոնավիրուսային հիվանդության: Այս ժամանակ պետք է հասկանալ՝ ո՞ր դեպքն է համարվում կասկածելի և պահանջում պարտադիր թեսթավորում վիրուսի առկայությունը ստուգելու համար:
Ուստի անհրաժեշտ է իրականացնել նախնական ինքնուրույն ստուգում:

Այս հավելվածը կօգնի կողմնորոշվել և հասկանալ՝ կա արդյոք բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՞ ոչ:

Տիգրան Ավինյանը նշեց, որ հեռախոսային հավելվածը հասանելի է Android-ով աշխատող սարքերի համար։

Հավելվածը՝ այս հղմամբ։