Տիգրան Ավինյանն հնարավոր է համարում սահմանադրական բարեփոխումների ներառումը իրենց օրակարգում |armenpress.am|
10:07 - 20 նոյեմբերի, 2019

Տիգրան Ավինյանն հնարավոր է համարում սահմանադրական բարեփոխումների ներառումը իրենց օրակարգում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հնարավոր է համարում, որ իրենց օրակարգում լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցը:

Այս մասին Ավինյանն ասաց նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում:

«Սահմանադրական փոփոխությունները, կարծում եմ, հնարավոր է, լինեն մեր օրակարգում, բայց չեմ կարծում, որ միայն տեղային այս մեկ խնդրի ու ճգնաժամի հետ պետք է կապել սահմանադրական բարեփոխումները: Իրականում, սահմանադրական բարեփոխումները պետք է անցնեն համալիր ներառական և մասնակցային քննարկումներ, որպեսզի հասկանանք, թե որտեղ ունենք խնդիրներ, և ինչ լուծումներ են առաջարկվում»,- ասաց Ավինյանը:

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:

Հոկտեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին: Այս նախագծով, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել