Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հորդանանում Հայաստանի դեսպան՝ համատեղության կարգով
06:56 - 25 մայիսի, 2019

Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հորդանանում Հայաստանի դեսպան՝ համատեղության կարգով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2019 թվականի մայիսի 24-ի հրամանագրով Տիգրան Գեւորգյանը նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ համատեղության կարգով:

Փաստաթղթում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Գեւորգյանին, համատեղության կարգով, նշանակել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել