Տիգրան Խաչատրյանը և Մեքսիկայի դեսպանը քննարկել են տնտեսական փոխգործակցության հնարավորությունները
07:20 - 14 հունիսի, 2019

Տիգրան Խաչատրյանը և Մեքսիկայի դեսպանը քննարկել են տնտեսական փոխգործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայիարտակարգ և լիազոր դեսպանՆորմա Բերտա Պենսադո Մորենոյին։
Նախարարը ողջունել է դեսպանին և նշել,որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործակցության շրջանակը։

«Մենք շահագրգռված ենք խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ տնտեսության ոլորտում, քանի որ կա շատ մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել, հենց այդ պատճառով խիստ շահագրգռված էի Ձեզ հետ հանդիպել», – նշել է դեսպանը։

Դեսպանի խոսքով՝ անհրաժեշտ է համադրել երկու երկրների ուժեղ կողմերը և գտնել համագործակցության փոխշահավետ ուղղություններ։ Նորմա Բերտա Պենսադո Մորենոն նշել է, որ իրենց հետաքրքրում է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված հնարավորությունները։

Միակարծիք լինելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության բարդություններից մեկը աշխարհագրական հեռավորությունն է,այդ համատեքստում կողմերն ընգծել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության կարևորությունը, նշելով, որայն կարող է նոր հնարավորություններ բացել առավել սերտ տնտեսական կապեր հաստատելու համար։

Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը, որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություն, անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին։
Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում այսուհետ գործունություն կծավալի նաև Մեքսիկայի Պատվո հյուպատոսը՝ թիրախավորելով նաև տնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել