Տիգրան Խաչիկյանն ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիտսին
11:15 - 02 հուլիսի, 2019

Տիգրան Խաչիկյանն ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիտսին

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիտսին և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ էլեկտրոնային հսկողության մեխանիզմների ներդրման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Փոխնախարարը վստահեցրել է, որ Պրոբացիայի ծառայության վերաբերյալ գործընկերների ներկայացրած բոլոր առաջարկները կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, կներառվեն Քրեակատարողական համակարգի բարեփոխումների ռազմավարության նախագծում, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:

Պեպին Գերիտսն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը Նախարարության հետ առաջիկայում մեկնարկող ծրագրերի միջոցով:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Խաչիկյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում գործընկեր կազմակերպության ջանքերն ուղղված քրեակատարողական քաղաքականության և Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել