Տիգրան Ուրիխանյանն իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով
14:00 - 11 փետրվարի, 2020

Տիգրան Ուրիխանյանն իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԲԿՀ խմբակցությունը։

Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով այս պահից սկսած «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ:

Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել