Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին կազմել է 7%․ ԱՎԾ |24news.am|
17:44 - 28 մայիսի, 2019

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին կազմել է 7%․ ԱՎԾ |24news.am|

24news.am: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ․ հունվար-մարտին 2018թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7%-ով, իսկ 2019թ․ ապրիլը մարտի նկատմամբ նվազել է 0,3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից, որն այս վիճակագրությունը հրապարակել է այսօր՝ մայիսի 27-ին։

2019թ․ հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4,5%-ով, շինարարության ծավալը՝ 8%-ով, առևտրի շրջանառությունը՝ 9,8%-ով։ Աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը 6,2%-ով, մասնավորապես, պետական հաստատություններում՝ 6.7%-ով, ոչ պետականում՝ 4.8%-ով։

Սակայն 4,2%-ով նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը, որից արտահանումը՝ 8,6%-ով, ներմուծումը՝ 1,9%։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել