tert.am: 2019թ. տնտեսական ցուցանիշների մասին արդեն բավականին խոսվել է և տարին տնտեսական առումով բավականին լավն՝ 7,6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով, որը վերջին տասը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկմանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և հավելեց, որ մեր երկիրն այս առումով առաջատար է տարածաշրջանում:

Նա նշեց, որ տնտեսական աճի կառուցվածքում բարելավելու տեղեր կան, որի ուղղությամբ կառավարությունը շարժվում է. «Մենք հստակ տեսնում ենք, որ ամենաշատ տնտեսական աճին նպաստել է մշակվող արդյունաբերությունը, երկրորդ տեղում` ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը, իսկ կոնկրետ խաղային ոլորտը և այդ մշակույթը, զվարճությունները, հանգիստը՝ տնտեսական աճին  նպաստել են մոտ կես տոկոսային կետի չափով»,-ասաց նա:

Ավելին՝ tert.am-ում