Տնտեսական գործունեության արգելված և թույլատրված տիրույթները՝ ըստ պարետի որոշման |armtimes.com|
17:41 - 01 ապրիլի, 2020

Տնտեսական գործունեության արգելված և թույլատրված տիրույթները՝ ըստ պարետի որոշման |armtimes.com|

armtimes.com: Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում շարունակում են պահպանվել տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները: Ինչպես տեղեկանում ենք Պարետի՝ երեկվա N 27 որոշման N 2 հավելվածից՝ հանրային սննդի, տեղեկատվական կապի, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության, անշարժ գույքի հետ կապված գործունեության, մասնագիտական, գիտական տեխնիկակական գործունեության, վարչարարական եւ օժանդակ գործունեության, պետական կառավարման, պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության, կրթության ոլորտներում կան թույլատրված եւ արգելված տիրույթներ:

Ներկայացնենք գործունեության սահմանված կարգը, որ այս պահին ընդունված որոշման համաձայն՝ գործելու է մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ:

  1. ՀՀ ողջ տարածքում կիրառվելու են տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները՝ այս աղյուսակի համաձայն:

 

 

 
  1. ՀՀ պարետի պահանջով կամ Էկոնոմիկայի նախարարության կողմից Պարետին ներկայացրած առաջարկությամբ, ինչպես նաեւ՝ Առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետեւանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով կարող է թույլատրվել այս աղյուսակով սահմանափակված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը՝ հիմք ընդունելով տնտեսվարող սուբյեկտի կողմից Էկոնոմիկայի կամ Առողջապահության նախարարներին ներկայացված դիմում-հայտը:

  2. Աղյուսակ 1-ով չսահմանափակված տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետեւյալ կանոնները.
  • Հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով եւ միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով, ինչպես նաեւ՝ անհետաձգելի վթարավերկանգնողական աշխատանքններ իրականացնելու նպատակով.

  • Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում, ինչպես նաեւ՝ ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եւ վերամշակում հատվածների դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով, անհետաձգելի եւ վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով, իսկ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց:

  • Ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունն ապահովելու եւ քաղքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարքիները բավարարելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել