Տնտեսական հեղափոխությունը Հայաստանում իրողություն է. պրոֆեսոր Հայկ Սարգսյան |factor.am|

07:54 - 09 հոկտեմբերի, 2019

factor.am։ «Կուզենայի զերծ մնանք կառավարման ասպարեզում իմիտացիոն գործընթացներից։ Մենք փորձում ենք օպտիմալ կառավարում իրականացնել՝ ավելի շատ նմանակելով»,- տնտեսական հեղափոխությանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Հայկ Սարգսյանը։ Նա անդրադարձավ նաև կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխությանը։

«Գիտական շրջանակներում նույնիսկ հանդիմանող կարծիքներ են լինում՝ դե լավ, տնտեսական հեղափոխությունը մտացածին է և այլն։ Տնտեսական հեղափոխությւոնը կարող է ընթանալ նաև առանց սեփականատիրական հարաբերությունների փոփոխության։ Մենք կարող ենք արձանագրել, որ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում իրողություն է։ Հայաստանում դրա գործարկումն աստիճանաբար ավելի է ամրագրվելու գործուն կառուցակարգերով։

Ձեռքբերումներ կան։ Մեկ օրինակ բերեմ՝ ութ երկրներ Հայաստանում մեկտեղված ստորագրեցին ազատ առևտրի համաձայնագիր։ WCIT-ն տնտեսական հեղափոխության տարր է։ Տնտեսական հեղափոխությունը գործուն և համընդգրկուն պետք է լինի»,- ասաց տնտեսագետը։ Հայկ Սարգսյանը վստահ է՝ Հայաստանը կարող է նմանվել Իսրայելին, որը անապատների վրա կարողացել է տնտեսություն կառուցել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել