Տոկաևը շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար |aysor.am|
06:40 - 10 հունիսի, 2019

Տոկաևը շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար |aysor.am|

aysor.am։ Ղազախստանի գործող նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը նախագահի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար, ասվում է նրա շտաբի հաղորդագրության մեջ:

Ղազախստանում նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են հունիսի 9-ին: Պետական ամենաբարձր պաշտոնի համար պայքարել է 7 թեկնածու: Էքզիթ փոլերի արդյունքում 70 տոկոս ձայնով հաղթում է Տոկաևը:

«Ուրախ եմ, որ նախընտրական քարոզարշավը քաղաքակիրթ բնույթ կրեց, հանգիստ անցավ: Ըստ էության՝ դա նախընտրական ծրագրերի մրցապայքար էր, միմյանց հասցեին անհիմն քննադատություններ չհնչեցին»,- հայտարարել է Տոկաևը:

 

Նրա խոսքով՝ դա խոսում է երկրում քաղաքական մշակույթի բարձր մակարդակի մասին:
Շտաբի հաղորդման համաձայն՝ միջազգային դիտորդները ևս հաստատել են, որ նախագահական ընտրություններն անց են կացվել առանց խախտումների՝ հանգիստ մթնոլորտում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել