Ցանկացած ծավալի նավթամթերք փոխադրվում է միասնական սակագնով․ «ՀԿԵ»-ն արձագանքել է Էդգար Ճաղարյանի ելույթին
14:56 - 28 հունիսի, 2019

Ցանկացած ծավալի նավթամթերք փոխադրվում է միասնական սակագնով․ «ՀԿԵ»-ն արձագանքել է Էդգար Ճաղարյանի ելույթին

«Հարավկովկասյան երկաթուղին» նավթամթերքի, այդ թվում նաև դիզելային վառելիքի, փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանում։ Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանի ելույթին, ըստ որի՝ խոշոր ներմուծողների համար երկաթուղում սահմանվում է 50-70% ցածր սակագին՝ ստեղծելով մրցակցային անհավասար պայմաններ։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
«28.06.2019 թ. ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանի ելույթի վերաբերյալ, ով հայտնել էր, որ դիզելային վառելիքի խոշոր ներմուծողների համար երկաթուղում սահմանվում է սակագին, որը 50-70% ցածր է գործողից, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է.

«ՀԿԵ» ՓԲԸ-ն նավթամթերքի, այդ թվում նաև դիզելային վառելիքի, փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանում: Ցանկացած ծավալներով նավթամթերքի փոխադրումների համար գործում է միասնական սակագին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել