shantnews.am: Իրաքի տարբեր շրջաններում ցուցարարների ու ոստիկանների բախումների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է 40 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Գործակալության փոխանցմամբ՝ անկարգությունների մեծ մասը տեղի է ունեցել երկրի հարավում, որտեղ սպանվել է 36 ցուցարար, հաղորդվում է 245 վիրավորի մասին։

Եվս 4 ցուցարար զոհվել է Բաղդադում, երբ ուժայինները մարտական փամփուշտներով կրակել են ցուցարարների ուղղությամբ։

Հոկտեմբերի 1-ից Իրաքում սկսված ցույցերն արդեն մոտ 350 մարդու կյանք են խլել։

Ցուցարարները պահանջում են ողջ քաղաքական ղեկավարության, այդ թվում վարչապետի հրաժարականը։