ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՓՄՁ-ների աջակցության ծրագիրը (կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառումը) արդեն գործում է։

Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 200-ից ավելի հայտ՝ արտոնյալ վարկեր ստանալու համար, եւ որոշում է կայացրել դրանցից մի քանիսի գծով։
Այս նյութում քայլ առ քայլ ներկայացված է, թե ինչպես առցանց տարբերակով դիմել աջակցության համար։

Նշենք նաեւ, որ միջոցառումը հընթացս ճշգրտվում է՝ այս ընթացքում ստացված առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնելով»։