Փաշինյանը հանդիպել է IRNA գործակալության կառավարող տնօրենի հետ |news.am|
14:37 - 07 հունիսի, 2019

Փաշինյանը հանդիպել է IRNA գործակալության կառավարող տնօրենի հետ |news.am|

news.am: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է IRNA գործակալության կառավարող տնօրեն Զիյա Խաշեմիի հետ:

Հանդիպման ընթացքում Խաշեմին ընդգծել է երկու երկրների միջեւ բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ընդլայնման կարեւորությունը, հատկապես ԶԼՄ ոլորտում: Նա նաեւ նշել է Իրանի եւ Հայաստանի միջեւ լրատվամիջոցների պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը՝ հավելելով, որ համագործակցության զարգացումը կհանգեցնի այլ ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մինչ այդ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել IRNA գործակալության ղեկավարին ԶԼՄ ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել