Փաշինյանն առաջիններից արձագանքեց Պուտինի հրավերին՝ մասնակցելու Հայրենականի միջոցառումներին |24news.am|

05:21 - 11 նոյեմբերի, 2019

24news.am։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 10-ին, մասնակցեցին Ազգային պատկերասրահում բացված Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Սերգեյ Լավրովն իր խոսքում բարձր գնահատեց ներկայացված ցուցահանդեսը՝ նշելով, որ «այն պատմում է մեր հայրերի ու պապերի սխրանքների մասին, որոնք կյանքի գնով ազատագրեցին քաղաքակրթությունը ֆաշիզմից։

«Հայ ժողովուրդը, սովետական մյուս ժողովուրդների հետ ուս ուսի տված, պատերազմել է Մոսկվայում, Լենինգրադում, ազատագրել ՝ Ղրիմն ու Կովկասը, վերցրել՝ Բեռլինը։ Հայ ժողովուրդն իրավունք ունի հպարտանալու իր հերոսներով, որոնք անգնահատելի ներդրում ունեն Հայրենական պատերազմի հաղթանակում։ Ռուսաստանում բարձր են գնահատում ՀՀ-ում Հայրենական պատերազմի հիշատակի պահպանությանն ուղղված ջանքերը»,-ասաց նա։ ՌԴ ԱԳ նախարարը նաև հիշեցրեց, որ հաջորդ տարի նշվելու է Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակը։

«Մեզ համար կարևոր է, որ վարչապետ Փաշինյանն առաջիններից արձագանքեց նախագահ Պուտինի հրավերին՝ մասնակցելու Հայրենական պատերազմի միջոցառումներին , որոնք կկայանան հաջորդ տարի մայիսի 9-ին՝ Կարմիր հրապարակում։ Ռազմական փորձություններով լի հայ-ռուական բարեկամությունը յուրօրինակ գրավ է մեր հետագա ռազմավարական գործընկերության համար»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել