Փաստաբանը պետք է հիշի իր նախկին գրառումներն այն անձանց մասին, որոնց պաշտպանությամբ զբաղված է հիմա․ Հայկ Սարգսյանը Հայկ Ալումյանի քննադատությունների մասին |factor.am|

09:41 - 22 մայիսի, 2019

factor.am։ ԱԺ « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի քննադատություններին, նշեց, որ փաստաբանը պետք է հիշի իր նախկին գրառումներն այն անձանց մասին, որոնց պաշտպանությամբ զբաղված է հիմա:

Հայկ Սարգսյանը ֆեյսբուքում կոչ էր արել մայիսի 20-ին միանալ դատարանների մուտքերը փակելու ակցիային, որին իր ասուլիս ժամանակ անդրադարձել էր Հայկ Ալումյանը: Հայկ Սարգսյանն ասում է՝ փաստաբանը պետք է փոխի իր անունը. «Իր անունը պատիվ չի բերում մյուս Հայկերին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել