Երեւանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները։

Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն Սանիտեքին վճարվելիք գումարից։ Իր ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Մեքենաները Երևան համայնքինն են, այսինքն փաստացի երկրորդ աղբատար մեքենաներն են՝ այլընտրանք «Սանիտեքին»։Շատ առարկայական հույս կա, որ արդեն այս ամառ աղբահանության խնդրից ձերբազատված կլինենք»,- գրել է նա։