Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը գրավի դիմաց ազատ արձակվեց |armtimes.com|
14:48 - 06 մարտի, 2020

Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը գրավի դիմաց ազատ արձակվեց |armtimes.com|

armtimes.com: Վայոց ձորում ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին նախորդ տարվա սեպտեմբերին ծեծի ենթարկելու գործով կալանավորված Զավեն Գրիգորյանը գրավի դիմաց ազատ արձակվեց:

Այս մասին ասաց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Սահակյանը:

Վերջինիս խոսքով՝ քննիչը միջնորդություն էր ներկայացրել կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, եւ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արտակ Թադեւոսյանի նախագահությամբ, բավարարել էր այն՝ մերժելով իրենց գրավի միջնորդությունը: Դատարանի այդ որոշումն էլ իրենք բողոքարկել էին Վերաքննիչ դատարան, որն էլ, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, գրավի մասով դատական ակտն այսօր բեկանեց՝ մասնակի բավարարելով պաշտպանական կողմի բողոքը:

Սահակյանը նշեց՝ որպես գրավի չափ միջնորդել էին 501.000 կամ ավելի դրամ, սակայն դատարանն իր հայեցողությամբ սահմանեց 1 միլիոն 500 հազար դրամ: Դատարանի որոշումը պաշտպանը դեռ չի ստացել եւ դրա հիմքերին ծանոթ չէ. «Մենք հուսով էինք, որ հիմնավոր կասկածի մասով կբավարարվի, բայց բավարարվեց գոնե գրավի մասով, մնացածն արդեն օրերի խնդիր է. այժմ ակնկալում ենք, որ մոտ օրերս Զավեն Գրիգորյանի քրեական հետապնդումն ընդհանրապես կդադարեցվի, եւ սուտ մատնության հատկանիշներով առնվազն երեք հոգու դեմ քրեական գործ կհարուցվի»:

Ճշտող հարցին՝ խոսքն ականատես վկաների մասի՞ն է, ովքեր նրա դեմ ցուցմունք են տվել, պաշտպանը պատասխանեց. «Նկատի ունեմ այն անձնավորությանը, որ հարցաքննվել է որպես վկա, բայց ականատես չի եղել եւ կեղծ տեղեկություններ է հայտնել՝ ասելով, որ ականատես է եղել, եւ նաեւ Արա Մխիթարյանի երկու չակերտավոր ընկերներին, ովքեր սուտ մատնություն են կատարել»: Թե կոնկրետ ում նկատի ունի, պաշտպանն այս պահին չցանկացավ մանրամասնել, միայն ասաց. «Խոստացել էի, որ եթե Զավեն Գրիգորյանի իրավունքների խախտումները չվերացվեն, կսկսեմ նախաքննական գաղտնիք հրապարակել, բայց ինչպես տեսնում եք, դրա կարիքը էլ չկա»:

Հարցին՝ պատրաստվում է հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ հանդես գալ, Լեւոն Սահակյանը պատասխանեց. «Ես նախկինում ներկայացրել եմ նման միջնորդություն, եւ այն մերժվել է, այժմ մի քանի օր կսպասեմ. եթե վարույթն իրականացնող մարմինը սեփական նախատեսությամբ նման քայլերի չդիմեց, ապա անպայման նորից կներկայացնեմ»: Հարցին, թե ընդհանուր առմամբ նախաքննությունն այժմ ինչ փուլում է, Սահակյանը պատասխանեց. «Քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, որից հետո, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, սուտ մատնության համար գործ հարուցվի, եւ շուտով արդեն նախաքննության ավարտ հայտարարվի, քանի որ, ըստ իս, լրացուցիչ քննչական գործողությունների կարիք այլեւս չկա»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել