ՔԿՀ-ներից 2019թ. առաջին եռամսյակում ազատվել է 339 անձ |armenpress.am|
07:38 - 29 ապրիլի, 2019

ՔԿՀ-ներից 2019թ. առաջին եռամսյակում ազատվել է 339 անձ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական հիմնարկներից 2019թ. առաջին եռամսյակում ազատվել է 339 անձ:

Այս մասին ապրիլի 29-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ՔԿՀ-ներից ազատվել է 339 անձ, որոնցից պայմանական վաղաժամկետ` 41, հիվանդության պատճառով` 2, համաներումով` 59, մնացածի ազատազրկման ժամկետը լրացել է և նրանք ազատ են արձակվել»,- ասաց Զեյնալյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել