Քաղավիացիայում քննարկվում են նոր բյուջետային ավիաընկերություններ բերելու հնարավորությունները |armenpress.am|
08:45 - 16 դեկտեմբերի, 2019

Քաղավիացիայում քննարկվում են նոր բյուջետային ավիաընկերություններ բերելու հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի քաղաքացիական ավիացիան քննարկումներ է անցկացնում առաջիկայում նոր բյուջետային ավիաընկերություններ շուկա բերելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Բնականաբար, քննարկումներ կան տարբեր ուղղություններով: Մենք չենք պատրաստվում սահմանափակվել «Wizz Air»-ով և «Ryanair»-ով: Մենք ուզում ենք մեր շուկայում ունենալ մեծ մրցակցություն: Իհարկե, նոր ավիաընկերություն շուկա բերելը ժամանակ է պահանջում, բայց մենք աշխատում ենք դա հնարավորինս շուտ անել»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: Նրա խոսքով, քանի դեռ բանակցությունները վերջնական փուլում չեն, և ամեն ինչ հստակեցված չէ, չի կարող բարձրաձայնել ընկերությունների անունները:

Լրագրողների հարցին, թե ինչպես հնարավոր եղավ «Wizz Air»-ին բերել հայաստանյան շուկա, Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ յուրահատուկ ինչ-որ բան չեն առաջարկել: Պարզապես եղել են ճկուն առաջարկներ, իր ազդեցությունն է ունեցել նաև «օդի տուրքի» հետ կապված վերջին փոփոխությունը:

«Եթե բյուջետային ավիաընկերությունը տոմսը վաճառում է 25 եվրոյով, սակայն Հայաստանում ուղևորը պետք է վճարի հավելյալ 20 եվրո օդի տուրք, ապա դա ընդհանրապես ձեռնտու չէ ընկերությանը: Հետևաբար, օդի տուրքը հանելու հետ կապված նոր փոփոխությունն իր ազդեցություն ունեցավ»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

«Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն նշեց, որ չեն սահմանափակվելու միայն Վիեննա և Վիլնյուս ուղղություններով: Առաջիկայում ևս նոր ուղղություններ կավելացվեն, սակայն առայժմ չեն բարձրաձայնում դրանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել