Քաղաքային նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների պետք է կանչել հաշվետվության. Վահագն Խաչատրյան |aysor.am|
10:16 - 26 հուլիսի, 2019

Քաղաքային նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների պետք է կանչել հաշվետվության. Վահագն Խաչատրյան |aysor.am|

aysor.am: Երևանի գործող քաղաքապետին և քաղաքապետարանին շատ դժվար է աշխատել այն պարզ պատճառով, որ իրենք ընթացիկ հարցերը լուծելու հետ մեկտեղ պետք է նաև կառավարման նոր համակարգ ստեղծեն, «Ազատություն» ռադիոկայանի եթերում այսօր ասաց Երևանի նախկին քաղաքապետ Վահանգ Խաչատրյանը։

«Նախկին կառավարման համարագն, ինչպես պետությունում, այնպես էլ քաղաքապետարանում, կառուցված էր կոռուպցիայի հիման վրա։ Այնտեղ մարդիկ աշխատում էին ոչ թե հանրային ծառայություններ մատուցելու, այլ փող աշխատելու համար։ Հիմա նոր թիմ է եկել՝ նոր մոտեցումներով և նոր գաղափարներով։ Այդ թիմի մոտեցումներն այն է, որ չկա կոռուպցիա, պետք է աշխատել մաքուր, բավարարել քաղաքացիների բոլոր պահանջները, որովհետև ի վերջո նրանք են ընտրել այսօրվա քաղաքային իշխանություններին։

Իրականում այն խոստումները, որ տրվել էին նախընտրական քարոզչության ժամանակ, մի օրվա մեջ չեն կարող իրականացվել», - նշեց բանախոսը՝ միաժամանկ շեշտելով, որ տեսանելի փոփոխությունների համար անհրաժեշտ է գնալ վիրահատական ճանապարհով։

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ քաղաքային նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք ապօրինի հողահատկացումների փաստաթղթեր են ստորագրել, իշխանության կողմից պետք է համապատասխան գնահատականի արժանանան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել