Քաղաքացու կողմից վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել. Էդգար Ջանոյան |tert.am|
17:20 - 25 փետրվարի, 2020

Քաղաքացու կողմից վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել. Էդգար Ջանոյան |tert.am|

tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրապարակած նամակի վերաբերյալ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Քաղաքացու՝ ՀՀ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել»,-ասաց Ջանոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի քաղաքացու՝ իրեն հասցեագրված նամակը: Վարչապետը նամակը վերահասցեագրել է մի շարք պաշտոնյաների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել