Քաշաթաղի Մուշ գյուղի թիվ 8/46 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել 9 անձի միջեւ․ նրանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր
23:16 - 01 ապրիլի, 2020

Քաշաթաղի Մուշ գյուղի թիվ 8/46 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել 9 անձի միջեւ․ նրանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր

Ի պատասխան մամուլում և սոցիալական ցանցերում տարածված «Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության» վերաբերյալ տեսանյութի, տեղեկացնում ենք, որ նշված դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում երեկվանից ստուգումներ են իրականացվում: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։

Հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի մարտի 31-ին, ժամը 23:00-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հաղորդել է այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի ծառայողը պարզել է, որ Մուշ գյուղի թիվ 8/46 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է առաջացել Կովսական քաղաքի բնակիչ Ա. Մ.-ի և Մուշ գյուղի բնակիչ Հ. Վ.-ի միջև, ինչին միջամտել են նույն վայրում գտնվող Մուշ գյուղի բնակիչներ՝ Վ. Խ.-ն, Է. Ս.-ն, Պ. Ա.-ն, որից հետո նույն վայր են ներկայացել Կովսական քաղաքի բնակիչներ՝ Հ. Դ.-ն, Կ. Մ.-ն, Ա. Դ.-ն և Ս. Դ.-ն, որի ժամանակ կողմերը հարվածներ են հասցրել միմյանց և պատճառել մարմնական վնասվածքներ:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել