Քիմ Քարդաշյանն ԱՄՆ ներկայացուցիչների պալատից ակնկալում է Հայոց ցեղասպանության ճանաչում |armenpress.am|
14:51 - 29 հոկտեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանն ԱՄՆ ներկայացուցիչների պալատից ակնկալում է Հայոց ցեղասպանության ճանաչում |armenpress.am|

armenpress.am: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել ամերիկահայերին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հեռուստաաստղը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296): Սա անձնական հարց է ինձ համար և միլիոնավոր հայերի համար, ովքեր համարվում են ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ: Կոչ արեք Կոնգրեսին և ասեք նրանց՝ գործելու ժամանակն է»,- գրել է Քարդաշյանը՝ տարածելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ կոնգրեսականներին զանգահարելու արշավի էջը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել