Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ ստորագրեցի հրաման, որն էականորեն կպարզեցնի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը:
Այլևս անհրաժեշտ չի լինի բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»: Կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդական, անձնագիր):
Հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից»։