Քննարկվել են ԿԳՄՍՆ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ծրագրերը
10:07 - 07 մարտի, 2020

Քննարկվել են ԿԳՄՍՆ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերը կրթության և երիտասարդության ոլորտներում:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարիներ շարունակ հետևողական աջակցություն է ցուցաբերել բարեփոխումներին և առանձնահատուկ տեղ ունի միջազգային գործընկերների ցանկում: Նա նաև հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի համագործակցության ընդլայնմանը: Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ներկայացրել է Հայաստանի հետ համագործակցության ռազմավարության հիմնական ուղղությունները:

Այս համատեքստում կողմերը կարևորել են ընթացիկ համագործակցության շարունակականությունը, մասնավորապես` անդրադառնալով համընդհանուր ներառական կրթության ներդրման, վաղ մանկության զարգացման, երիտասարդությունն հանուն կլիմայի բարեփոխումների և մի շարք այլ ծրագրերի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել