Քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման հարցերը
06:29 - 14 հունիսի, 2019

Քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման հարցերը

Առողջապահության նախարարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանի և մանկական ծառայություններ մատուցող հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` Հայաստանում պերինատալ բազմապրոֆիլային ծառայությունների ծավալների վերաբերյալ:

Նախարարը կարևորել է նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը, ընդգծել մայրական և մանկական մահացության ցուցանիշի նվազմանն ուղղված քայլերը:

Այս համատեքստում ներկայացվել է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը և կարիքները, ինչպես նաև որոշ վիճակագրական տվայլներ` առկա իրավիճակի մասին:

Նշենք, որ Հայաստանում գրանցվել է 2016-ին` մայրական մահացության 12 դեպք, որից մանկաբարձական պատճառներից` 4-ը, 2017-ին` 3 դեպք, մանկաբարձական` 1-ը, իսկ 2018-ին` մահացության 8 դեպք, որից 2-ն են մանկաբարձական:

Հիմնվելով վիճակագրության պետական կոմիտեի տվյալների վրա՝ արձանագրվել է, մանկական մահացության դեպքերը նվազել են: Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը. 2015-ին` մահացության 370 դեպք, 2016`-ին 356, 2017-ին` 307, 2018-ի նախնական տվյալներով` 260 դեպք

Հանդիպման վերջում ներկաներն ամփոփել են անելիքները և ուրվագծել ոլորտի բարելավմանն ուղղված հետագա քայլերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել