Քննարկվում է դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը․ Ռուստամ Բադասյան
13:33 - 04 մարտի, 2020

Քննարկվում է դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը․ Ռուստամ Բադասյան

ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ավարտի իր եզրափակիչ ելույթում նշեց, որ դատական օրենքի այս փաթեթը հնարավորություն է տալիս էֆեկտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ դատական համակարգում, միևնույն ժամանակ չխաթարելով դատական իշխանության անկախությունը։

«Պարոն Սիմոյանն ասում էր, որ սա կախյալ դատական համակարգ ստեղծելու փաստաթուղթ է և պետական մարմիններից կախվածության մեջ են լինելու անկախ դատավորները։ Ո՞ր մարմնից, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ բացարձակ մեծամասնություն են կազմում դատավորները։ Բարձրագույն դատական խորհրդի՞ց, որտեղ կա հինգ դատավոր անդամ կա, հինգ իրավաբան գիտնական և սահմանադրական արմին է։ Ոսումնական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ գերակշիռ մեծամասնությունը դատավորներ են, գնահատման հանձնաժողովի՞ց, որտեղ դատավորներն են ընգրկված։ Էլ ինչպե՞ս են լինելու կախյալ, ումի"ց են լինելու կախյալ»,- ասաց Բադասյանը։
Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այն դիտարկմանը, որ նախագիծը  ավելի կոշտ կարող էր լիներ և մինչև նախագծի հաստատումը պետք է մաքրվեր դատական համակարգը կոռումպացված դատավորներից, նախարարը արձագանքեց՝

«Ինչպե՞ս մաքրեինք, ո՞ւմ մաքրեին, համ ասում եք, որ դատական համակարգի անկախության մասին , դատավորների արժանապատվությունից, հետո ասում եք՝ պետք է մաքրեք։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին և նաև պարոն Արման Բաբաջանյանին, առաջինից երկրորդ ընթերցմամբ բերեք ձեր տարբերակը, որը ավելի խիստ է, լուծում է դատական համակարգի առջև ծառացած խնդիրները՝ մենք անպայման կընդունենք, բայց մի պայման կա՝ պետք է չհակասի Սահմանադրությանը»։

Նախարարը նշեց, որ փոխվարչապետի հետ քննարկել ենք  դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել