Քննարկվում է դիտավորյալ անորակ ասֆալտ անողներին քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցը. Փաշինյան
07:28 - 04 օգոստոսի, 2019

Քննարկվում է դիտավորյալ անորակ ասֆալտ անողներին քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինության ծրագրի իրականացման ընթացքի և որակի վերաբերյալ, նման գնահատական լսելը հաճելի է:

Ասեմ նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ ասֆալտապատման աշխատանքները որակական ստանդարտներին չեն համապատասխանում, դրանց դիմաց վճարումներ չեն կատարվում և միջոցներ են ձեռնարկվում անորակ աշխատանք կատարած ընկերություններին պատժելու, կամ աշխատանքը որակական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Կոնկրետ Երևան-Նոյեմբերյան հատվածում երկու այդպիսի մեծ կտոր կա:

Նաեւ օրենսդրական փոփոխություններ ենք պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները սնանկանան և հեռանան ասպարեզից:
Քննարկում ենք նաև դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել