Քննչական կոմիտեի նախագահն ու քննիչը Ամուլսարի հարցով պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Նազելի Վարդանյան |factor.am|

13:01 - 30 օգոստոսի, 2019

factor.am։ -Տիկին Վարդանյան, հրապարակվել է ELARD կազմակերպության փորձագետների հետ վարչապետի, շրջակա միջավայրի նախարարի, ՔԿ նախագահի, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի տեսագրությունը։ Ի՞նչ եզրահանգումների եք եկել։

–Այդ կոնֆերանսը ինձ համար ոչ մի նորություն չբացահայտեց, որովհետև այս 10 օրերի ընթացքում մենք խոսում ենք նույն բանի մասին։ ELARD-ը իր ուսումնասիրության մեջ հստակ նշել է թերությունները և այն անհնարին պայմանները, որ հնարավոր չէ ասել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ շրջակա միջավայրի վրա, որովհետև իրենք գրել են, որ թերի են, հավաստի չեն այդ տվյալները և հնարավոր չէ այդ տվյալների հիման վրա անել եզրակացություն կամ գնահատել ռիսկերը։

Այն, որ այդ ռիսկերը կան, միանշանակ է և դրա մասին գրված էր։ Բազմիցս ասել եմ, որ վերջին մեմորանդում կոչվածը՝ 16 մեղմացման կետերը, տրամաբանական կապ չունեն հիմնական տեքստի հետ և հետո ստիպել են, որ գրվի։ Դա քննչականի պահանջն է եղել։ Մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում էի՝ ճանապարհներ փակող տղաների հետ, և այս հարցը ես տվել եմ՝ ասում եմ՝ մայիսի 30-ին էիք ասել, որ պետք է հրապարակվի ELARD-ի փորձաքննությունը, ի՞նչ պատահեց, հետո՝ հունիսի 30-ին, հետո՝ հուլիսի 30-ին։

Իրենք ասացին, որ նոր հարցեր ենք առաջադրել, նոր հարցեր կարող էր առաջադրվել քննիչի որոշմամբ, բայց հարցեր առաջադրելու քննիչի որոշում չի եղել։ Տեսնելով, որ այդ ողջ ուսումնասիրությունը հակառակ ուղղությամբ է գնում, և պետք է եզրակացության գային, որ ամբողջը կեղծ էր, սխալ փորձաքննական եզրակացություն են տվել և արդեն պատասխանատվություն կկրեին և՛ նախարարը, և՛ փորձագետը, որ փորձաքննություն է արել, մարդիկ, որոնք 2016 թվականի փորձաքննության տակ ստորագրել են, փաստորեն նորից հրավիրել են փորձագետներին, մեղմացման մասին հարցադրումներ են արել և այդ մեմորանդումը ստեղծվել է քննչականի պահանջով։

-Այսինքն՝ քննչական մարմինը հատուկ շահագրգռվածությո՞ւն է ունեցել, ի՞նչ նպատակով։

-Այո, հատուկ շահագրգռվածություն է եղել, որովհետև դրա մասին տեսանյութից էլ պարզվեց, որ ո՛չ Կառավարությունն է տեղյակ, ո՛չ Շրջակա միջավայրի նախարարությունն է տեղյակ, որովհետև հենց նախարարը տվեց այդ հարցը, պարզվեց, որ իրենք անձնական շահագրգռվածություն ունեն։

Ո՞րն էր անձնական շահագրգռվածությունը, դա երեկվա լրագրողական հետաքննության նյութն է, որով պարզվեց, որ այդ փորձաքննական եզրակացությունը հաստատող նախարարը եղել է Արամայիս Գրիգորյանը, որը հանդիսանում է քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի հորեղբոր որդին և Յուրա Իվանյանի քույրը մինչ օրս աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում, ու նախկին փորձաքննական մարմնի ղեկավարը եղել է նրանց խնամին։

Այստեղ պաշտպանվել են անձնական, խնամիական շահեր, և նպատակը նա չի եղել, որ ինչ-որ երաշխիքներ ստեղծեն մեր երկրի անվտանգության համար։ Հույս ունեմ՝ Քննչական կոմիտեում քննվող գործը չի կարճվի: Շատ ջուր է քաշելու էս պատմությունը, բայց ամբողջ քննության ընթացքում Քրեական դատավարության օրենսգիրքը տակնուվրա են արել, խախտումներ կան՝ պրոցեդուալ խախտումներ կան, օրինակ՝ քննիչը չի կարող ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածություն ունենալ գործի ելքով։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել